Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը՝ կանանց համար» խորագրով համերգային ծրագիր։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Կին ստեղծագործողների համար հայտարարվել էր դրամաշնորհային բաց մրցույթ: Նախաձեռնության գլխավոր նպատակը Երևանում ապրող և ստեղծագործող կանանց ոգեշնչելն է՝ տարածելով և արժևորելով նրանց կողմից ստեղծված մշակութային արժեքները։
Ծրագիրը նաև կնպաստի արվեստի և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում կանանց ներգրավվածության, ներկայացվածության ու հանրային ճանաչման մեծացմանը:
Ծրագիրը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝
• Արվեստի կրթություն
• Գրականություն
• Գեղարվեստ
• Քանդակագործություն
• Թատերարվեստ
• Երաժշտարվեստ
Ծրագրին դիմելու բոլոր մանրամասներին և պայմաններին ծանոթացեք հղմամբ: