Երևան

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2025-ին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Նուբարաշեն վարչական շրջան։

«Նուբարաշեն վարչական շրջանում ընթացքի մեջ են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է 2025 թ.-ին։

Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 4,6 մլրդ դրամ»,- հայտնել է նա ֆեյսբուքի էջում հրապարակելով տեսանյութ: