«Երևան սիթի տուր»-ը երկհարկանի կարմիր ավտոբուսներով քաղաքի հյուրերին ու բնակիչներին տեղափոխում է տեսարժան վայրեր՝ փոխանցելով քաղաքի շունչն ու ջերմությունը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ «Երևան Սիթի Տուր»-ը Երևան քաղաքի զբոսաշրջային պաշտոնական տուր է: Երկժամանոց երթուղին մեկնարկում և ավարտվում է քաղաքի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում:
«Շրջագայության ընթացքում Դուք կստանաք հետաքրքիր տեղեկություններ և մեկնաբանություններ կլսեք Երևանի պատմության, մշակույթի, հուշարձանների, փողոցների, հրապարակների ու պուրակների մասին, կծանոթանաք ճարտարապետությանը և կպատկերացնեք մայրաքաղաքի կառուցվածքը՝ Ձեր հետագա երթուղին պլանավորելու համար:
2017-ին «Արմենիա Տուրիստական» մրցանակաբաշխության ժամանակ «Երևան Սիթի Տուր»-ն արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։ Երկհարկանի բացօթյա ավտոբուսի երթի մեկնարկի ժամերը՝ 11:00, 15:00 և 18:00. Բացօթյա տեղեր՝ 50 տեղ: Մատչելի է սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:
Երթուղին
Մարշալ Բաղրամյան պողոտա՝ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Նախագահի նստավայր
Կիևյան փողոց՝ Հրազդանի մեծ կամուրջ և Հրազդանի կիրճ, «Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր»
Ծիծեռնակաբերդի խճուղի` «Երևան պարկ» զվարճանքների այգի
Բրազիլիայի հրապարակ՝ «Հրազդան» մարզադաշտ
Աթենքի փողոց՝ Արարատ կոնյակի գործարան
Հաղթանակի կամուրջ՝ Սբ. Սարգիս եկեղեցի
Արգիշտիի փողոց՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
Երևանի քաղաքապետարան և Երևանի պատմության թանգարան
Ռուսաստանի հրապարակ՝ Մոսկվայի տուն
Ալ. Մյասնիկյանի հրապարակ
Իտալիայի փողոց՝ Երևանի 2800-ամյակի այգի
Ստ. Շահումյանի հրապարակ
Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան
Տիգրան Մեծի պողոտա՝ «Ռոսիա» կինոթատրոն
Սասունցի Դավթի հրապարակ՝ Երևան երկաթուղային կայարան (10 րոպե կանգառ)
Խանջյան փողոց՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օղակաձև զբոսայգի
Աբովյանի պուրակ,
«Հաղթանակ» զբոսայգի
Կորյունի փողոց՝ Մատենադարան
Ավարտ՝ Հանրապետության հրապարակ (քաղաքի կենտրոն)
Աուդիոգիդ
Աուդիոգիդի լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն։
Տոմսերի արժեքը՝
16+ զբոսաշրջիկներ՝ 5000 դրամ, 7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ, 0-7 տարեկան երեխաներ՝ անվճար, 16+ ՀՀ քաղաքացիներ և բնակիչներ՝ 3000 դրամ, ուսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայությամբ), սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայությամբ), խմբակային զեղչ՝ 10% զեղչ 10 անձից ավելի խմբի դեպքում։ Դպրոցական փաթեթ՝ 1500 դրամ մեկ անձի համար (այլ զեղչեր կիրառելի չեն)։
Տոմսը ներառում է՝ 2-ժամանոց շրջագայություն Երևանում, ձայնա-էքսկուրսիոն բազմալեզու զբոսավար, անվճար ականջակալներ, տեղեկատվական թռուցիկներ (բուկլետներ), անվճար Wi-Fi։ Տոմսերի ձեռքբերումը՝ նախապես ամրագրմամբ»,- ասված է հայտարարությունում: