«Արաբկիրի Վաղարշյան-Խաչատրյան խաչմերուկում իրականացվում են ընդհանուր բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ: Տեղում ձևավորվում է գեղեցիկ հանգստի գոտի:
Բնակիչների խնդրանքով խաչմերուկը բացազատելու և տարածքը կանաչապատելու նպատակով, գործող թերթի կրպակն ապամոնտաժվել է և տեղափոխվել առավել հարմար վայր»,- այս մասին ասվում է Արաբկիր վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակաման մեջ, որին կից հրապարակվել են լուսանկարներ։