Երևան

Կրկին շահագործվում է «Փակ շուկայի» գետնանցումում տեղադրված վերելակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կրկին շահագործվում է «Փակ շուկայի» գետնանցումում տեղադրված վերելակը (ամբարձիչ հարթակ)։ Այս մասին տեղեկանում ենք «ՔայլՏեք»-ի «Ֆեյսբուքի» էջից։

- Վերականգնվել են պտուտակները

- Նորոգվել են ազդանշանային տվիչները, որոնց վնասման արդյունքում հարթակը դուրս էր եկել ռելսերից

Գոհար Նավասարդյանը մանրակրկիտ ներկայացնում է վերելակի օգտագործման կարգը և իր կարծիքն է հայտնում դրա հարմարավետության, անվտանգության վերաբերյալ՝ որպես անվասայլակ օգտագործող անձ։

Տեղեկացնում ենք նաև, որ հարթակի կանչման կարգավորման փոփոխություն է կատարվել. այսուհետ հարթակը կարելի է կանչել միայն այն ժամանակ, երբ այն փակ վիճակում է.
սա թույլ կտա խուսափել հարթակի ավելորդ վնասումներից։

Տեղեկատվական ցուցանակը փակցվել է ավելի բարձր հատվածում։ Փակցվել է նաև առավելագույն բարձրության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդող նշան (այս մասին ի սկզբանե զգուշացում կար նաև ցուցանակին)։

Վերելակից օգտվելու կարգը մանրակրկիտ ներկայացված է տեղեկատվական ցուցանակների վրա։ Առաջիկայում տարածքում կտեղադրվեն նաև տեսախցիկներ՝ առավել զգոնություն հաղորդելով քաղաքացիներին, որպեսզի խուսափենք վելերակի հաճախակի խափանումներից և վնասումներից։ Վստահեցնում ենք, որ հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար վերելակը լիովին անվտանգ է և կարող է ծառայել իր նպատակին