Երևան

«2024թ. սկզբին ամբողջությամբ կունենանք նախագիծը». Հովհաննիսյանը՝ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի գնման պայմանագիրը արդեն իսկ կնքված է «Երևան-նախագիծ» ՓԲԸ-ի հետ․ այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։  

Համալիրի պարզ փորձաքննությունը տեղի կունենա այս տարի, իսկ համալիր և ՇՄԱԳ փորձաքննությունները՝ հաջորդ։ 2024թ. սկզբին արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի մարզադպրոցի նախագիծը և արդեն մարտ կամ ապրիլ ամիսներին կդրվի մրցույթի։