Երևան

Խորեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել մարզահամերգային համալիրի շրջանցիկ ճանապարհի շինարարությունից

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել մարզահամերգային համալիրի շրջանցիկ ճանապարհի շինարարությունից․

«Քաղաքաշինության բոլոր նորմերը տարիների ընթացքում փոխվել են։ Եթե մարզահամերգային համալիրը կառուցվեր այսօր, այդ ճանապարհը նախատեսված էր լինելու ի սկզբանե, և տեսչական մարմինները չէին ընդունի մարզահամերգային համալիր կառույցը, եթե չլիներ այս ճանապարհը»,- ասել է նա՝ հավելելով, որ մեծաքանակ միջոցառումների վայրերը պետք է ունենան մի քանի մուտք ու ճանապարհ։

Ըստ նրա՝ այդ աշխատանքը պետք է իրականացված լիներ վաղուց։