Երևան

«Գլխավոր մուտքը պատշաճ ձևով կահավորված է, բնակիչները լրացուցիչ մուտք են ուզում». Անդրանիկ Ավետիսյանը՝ Օլիմպիական հերթափոխի քոլեջի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գլխավոր մուտքը պատշաճ ձևով կահավորված է, բնակիչները լրացուցիչ մուտք են ուզում». Անդրանիկ Ավետիսյանը՝ Օլիմպիական հերթափոխի քոլեջի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Բ-3 թաղամասում կա համայնքապատկան սպորտդպրոց, որի մուտքի հետ կապված կա խնդիր, և երեխաները ստիպված պետք է հավելյալ ճանապարհ անցնեն։ Նա հետաքրքրվեց պատասխանատուներից, թե ինչի մասին է խոսքը, և ինչ պետք է անել։

«Օլիմպիական հերթափոխի քոլեջն է։ Գլխավոր մուտքը պատշաճ ձևով կահավորված է։ Բնակիչները լրացուցիչ մուտք են ուզում, որը նախկինում բաց է եղել։ Տնօրենը պատճառաբանում է, որ այդ մուտքով բնակիչները ներս են մտել ու խաթարել դպրոցի բնականոն աշխատանքը։ Այդ պատճառով էլ այն փակվել է»,- ընդգծեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը։

Լևոն Հովհաննիսյանը հանձնարարեց այցելել դպրոց և տեղում ծնողներից և երեխաներից պարզել նոր մուտք բացելու անհրաժեշտությունը, և եթե վերահստատվի դրա կարևորությունը, իրականացնել այդ աշխատանքները կարճ ժամկետում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական