Երևանի քաղաքապետարանի կանաչապատման և շրջակա միջավայրի պաշտապանության հիմնարկի տնօրեն Արմեն Բեգոյանը «Երևանի կանաչապատման օրակարգը» թեմայով քննարկամանը հայտարարել է, որ վերջին մեկ տարում մայրաքաղաքի կանաչ տարածքները ավելացել են 33-35 հեկտարով․
«30 հեկտարից ավել Երևանի քաղաքային անտառտնկարկներն են երեք վայրերում։ Եռաբլուր տանող ճանապարհին հիմնվել է շուրջ 15 հեկտար անտառտնկարկ, մարզահամերգային համալիրին հարող լանջում՝ շուրջ 8.5 հեկտար, մոտ 1 հեկտար էլ՝ դրա ետնամասում, որը պատկանում է մարզահամերգային համալիրին։ Հիմնվել են նաև անտառային գոտիներ Սարալանջում՝ «Հաղթանակ» զբոսայգու ստորին հատվածում և Ագրարային համալսարան հասնող մասում»։
Ըստ նրա՝ Երևանում այս տարի անցկացվել է 41 կմ ջրագիծ։
«Նորքի այգիների մի մասը դեռ չի սեփականաշնորհվել, և այնտեղի բարդ ռելիեֆի պայմաններում կհիմնվի մոտ 10 հեկտար տարածքով ևս մեկ անտառ, նաև կլրացվի և կշարունակվի Փարոս կոչվող բլրի անտառը։ Մեր ամենամեծ պրոյեկտը Դալմայի այգիներում շուրջ 200 հեկտարի վրա քաղաքային նոր անտառ-այգու հիմնումն է, որի աշխատանքները մեր կազմակերպությունը կիրականացնի»։