Վարչական շրջանի 2023 թվականի բարեկարգման ծրագրով Վարդանանց 5ա բակային տարածքում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները։ Բազմաբնակարան շենքի հարակից տարածքում կառուցվել է նոր խաղահրապարակ՝ մանկական խաղերով և ռետինե գորգով։ Սալիկապատվել է ճեմուղին, փոխվել են եզրաքարերը։
Բակային տարածքում անցկացվել է նոր ոռոգման ցանց, փոխվել է լուսավորության համակարգը, գործարկվել են ցայտաղբյուրները։ Բակը կահավորվել է նստարաններով և աղբամաններով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատ գոտիների ստեղծմանը։