Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 19 ℃

Рус Eng

Մոսկվայի փոխքաղաքապետի հրավերով՝ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը ՌԴ-ում է

Երևան

30 Օգոստոսի, 12:57

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովի հրավերով Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին։

Գագաթնաժողովը  նվիրված էր աշխարհի խոշորագույն երկրներում տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների զարգացմանը։ 
Գագաթնաժողովի ընթացքում  Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարբեր երկրների քաղաքների քաղաքապետերը, նախարարները, տրանսպորտի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները ներկայացրել են տրանսպորտի ոլորտում լավագույն համաշխարհային փորձը։ 

Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվել են պանելային և կլոր սեղան-քննարկումներով, որտեղ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները, թվային ցուցանիշները, տեսլականն ու ապագայի ծրագրերը։

Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից 60 երկրների ներկայացուցիչները շրջայց են կատարել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և Էլ․ հավաքակայաններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, վագոնային պարկին, ինչպես նաև 1935 թվականին արտադրված և մինչ այժմ շահագործվող շարժակազմերի աշխատանքներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը