Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 12-ից 15-ը, ժամը՝ 20:00-ին, սիրով հրավիրում է Թումոյի այգի՝ վայելելու առաջին անգամ անցկացվող «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:
Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերա, սեպտեմբերի 14-ին՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացումը, սեպտեմբերի 15-ին՝ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:
Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր։