Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ոստիկանություն հանձնե՞լ են Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի հարևանությամբ տեղադրված վերելակի վնասման վերաբերյալ տեղեկատվությունը։
Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ տեղեկատվությունը փոխանցվել է ոստիկանություն․
«Շատ կարևոր է, որ այս ընթացքը արդյունք տա։ Առաջին անգամ գետնանցումներում տեղադրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակներ։ Ու, ասենք, երեք շաբաթ չանցած ինչ-որ մեկը ջարդում է դա, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը։ Ես ուզում նաև այս ամենն էլ հասկանաք, որովհետև միգուցե նաև այստեղ կապ լինի, քանի որ ես չեմ տեսնում՝ դա ջարդելու նպատակը որն է»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում