Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են. «Նալբանդյան 50 հասցեում՝ հանրությանն առավել հայտնի Բոքսի բակում, կազմակերպությունն իրականացրել է բարեկարգման աշխատանքներ։
Իրականացվել է քարերի, աղբի հեռացում։
Հողը հարթեցվել է, հողաշերտը՝ ավելացվել։
Կատարվել է թփերի ու ծաղիկների ձեւավորում։
Այգին ոռոգման խնդիր չունի, քանի որ անցկացվել է նաեւ ոռոգման համակարգ»։