Երևան

Քաղաքապետարանի զանգերի սպասարկման կենտրոնում կներդրվի եռալեզու համակարգ՝ օտարազգի քաղաքացիներին ևս սպասարկելու համար

Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնում շուտով կներդվի եռալեզու համակարգ՝ օտարազգի քաղաքացիներին ևս սպասարկելու համար. այս մասին հայտարարվեց քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում:

Փորձարկումից հետո կգործարկվի նաև բջջային հատուկ հավելված, որով կառաջնորդվեն արագ արձագանքման աշխատանքային խմբերը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ քաղաքապետարանն իր առաջնային գործառույթը պետք է համարի երևանցիներին սպասարկելը. «Երբ երևանցիները դիմում են քաղաքապետարան, պետք է պատշաճ սպասարկվեն, այդ սպասարկումը պետք է լինի պատշաճ և ժամկետի մեջ»։ Նա կարևորեց այդ տեմպը պահպանելը։