Երևան

Ապամոնտաժվել է նաև Ազատության 27/2 հասցեում գտնվող բենզալցակայանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ ապամոնտաժվել է նաև Ազատության 27/2 հասցեում գտնվող, կանաչ գոտում և մայթային հատվածում, առանց քաղաքաշինական փաստաթղթերի առկայության կառուցված, բենզալցակայանը:

«Տարիներ շարունակ որևէ արդյունքի չբերած բնակիչների կողմից անհաշվելի, բայց արդարացի բողոքներներին վերջապես սպասված պատասխան է տրվել գործնականում»,- ասվում է վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։