Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցու մերձակա այգու շինարարության մի մասը կավարտվի այս տարի (ԼՈՒՍԱՆԿԱՆԵՐ)
Երևան
21 Օգոստոսի, 11:18
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը ներկայացրել է Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող այգու շինարարության ընթացքը։
Նա տեղեկացրել է, որ կառուցվելու է շատրվանային ավազանով, կասկադային աստիճանահարթակներով, լանջի ոռոգման ցանցով անտառապուրակ։ Ըստ նրա՝ կլինի նաև երեխաների զբոսանքի վայր, ինչպես նաև՝ շների համար առանձնացված զբոսայգի։
Այգու մի մասը կկառուցվի այս տարի, մյուս մասը՝ հաջորդ։
Հետևեք մեզ Telegram-ում