Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը ներկայացրել է Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող այգու շինարարության ընթացքը։
Նա տեղեկացրել է, որ կառուցվելու է շատրվանային ավազանով, կասկադային աստիճանահարթակներով, լանջի ոռոգման ցանցով անտառապուրակ։ Ըստ նրա՝ կլինի նաև երեխաների զբոսանքի վայր, ինչպես նաև՝ շների համար առանձնացված զբոսայգի։
Այգու մի մասը կկառուցվի այս տարի, մյուս մասը՝ հաջորդ։