Երևան

«Հայգեր»-ները կփոխարինվեն 250 էլեկտրոավտոբուսներով. Տիգրան Ավինյանը հանձնարարեց արագացնել գործընթացը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եկեք՝ արագացնենք էլեկտրոավտոբուսների ձեռքբերման հետ կապված գործընթացը, որը պլանավորում էինք փոխարինել 249 «Հայգեր» մակնիշի ավտոմեքենաներով, և սկսենք ՎԶԵԲ մեր գործընկերների հետ բանակցությունները 250 էլեկտրոավտոբուսների գնման վերաբերյալ»․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հորդորեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մինչ այդ Ավինյանին զեկուցվեց, որ առկա է 249 «Հայգեր» մակնիշի ավտոբուս, որից 120-ն է շահագործվում։ Այս համատեքստում Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց պահեստամասերից, որոնք ձեռք էին բերվել, որպեսզի վերականգնվեին ավտոբուսները։ 

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասաց, որ շուրջ 27 ավտոբուս վերականգնվել է, իսկ մնացածն ընթացքի մեջ են, և ակնկալվում է, որ կվերականգնվի ևս 23-ը։ Մնացածների մասով Մանուկյանը տեղեկացրեց, որ պիտանիության ժամկետը լրանում է, և մեկ տարվա համար այդքան գումար ներդնելու անհրաժեշտություն չկա։