Երևան

«Ուզում եմ հասկանալ՝ ջրանջատումները պլանայի՞ն, թե՞ վթարային են լինում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստը։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Վեոլիա ջրի» ներկայացուցչից հետաքրքրվեց՝ Երևանում ջրանջատումները վթարայի՞ն են, թե՞ պլանային։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում պլանային ջրանջատում ընկերության կողմից չի իրականացվել։ Բոլոր ջրանջատումները իրականացվել են՝ վթարային աշխատանքներով պայմանավորված»,- նշեց «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ ամռանը ջրի քանակը խողովակներում ավելանում է, բայց հնամաշ լինելու պատճառով դրանք չեն դիմանում։
Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ հարցը հրատապ լուծման կարիք ունի։