Երևանի մետրոպոլիտենը 45 նոր շարժակազմ ձեռք կբերի։ Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրել է, որ շուտով այդ նպատակով կհայտարարվի մրցույթ. «Մեզ մոտ շահագործվող վագոնները 1976թ. արտադրության են»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ մետրոպոլիտենի շարժակազմը, թեև իրականացված որոշակի կոսմետիկ աշխատանքներին, հին է ու կարիք ուներ փոխարինման։
Ավինյանը նշել է, որ այս հարցը նաև կառավարության հետ կքննարկեն։