Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավան վարչալան շրջանում ծանոթացել է իրականացված և առաջիկայում մեկնարկող բարեկարգման աշխատանքներին։
«Բարեկարգման ծրագրում ընդգրկված Երևանի թիվ 51 մանկապարտեզը շրջայցի առաջին հասցեն էր։ 60-ականներին կառուցված և մինչ օրս չհիմնանորոգված մանկապարտեզը վերանորոգումից հետո ոչ միայն կունենա անվտանգ ու հարմարավետ պայմաններ, այլև 280-ի փոխարեն կընդունի անհամեմատ մեծ թվով փոքրիկների։
Նոր նախագծերի մեկնարկից բացի տարեկան նախագծերով բարեկարգված բակերի ու խաղահրապարակների թիվն Ավանում փուլ առ փուլ ավելանում է։ Վառ օրինակ է առանձնատներով առանձնացող 6-րդ թաղամասը, որն արդեն ունի հարմարվետ պուրակ ու ֆուտբոլի դաշտ։
Ընդհանուր առմամբ՝ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք: Վերջին հինգ տարում իրականացված ու իրականացվող նախագծերի արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվեն 24 բակերում»,- սոցցանցում գրել է Ավինյանը: