Երևան

Ամենօրյա ստուգայցեր՝ ավտոկայանատեղիներում. ապօրինի գումար գանձողները տուգանվում են և զգուշացվում

Ամենօրյա ստուգայցեր՝ ավտոկայանատեղիներում. ապօրինի գումար գանձողները տուգանվում են և զգուշացվում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Ավտոկայանատեղիի  համար սահմանված վճարից բացի կայանման համար այլ գումարի գանձումն արգելվում է: Չնայած օրենքի պահանջին՝ որոշ քաղաքացիներ,  ներկայանալով որպես կայանատեղիի աշխատակից, արգելանշաններ են տեղադրում, փորձում ուղղորդել՝ որտեղ ու ինչպես կայանել՝ դրա դիմաց ստանալով որոշակի գումար: Խնդիրը հատկապես սուր է կենտրոնում: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է ամենօրյա ստուգայցերը:

««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով սահմանված է տուգանք՝ 70-100 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 200 հազար»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

100-200 դրամից մինչև մի քանի հազար դրամ. վարորդի առատաձեռնությունից է կախված օրվա եկամուտը: Անօրինական գործունեությամբ զբաղվելու համար իրավախախտները տեղում նույնականացվում են և տուգանվում: Քաղաքապետարանի նպատակը, սակայն, ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ օրենքի համաձայն հասարակական կարգի պահպանումը: Համայնքը պատրաստ է անգամ աջակցել համայնքային հիմնարկներում աշխատանքի տեղավորման գործում: 

Կայանատեղիների ու ճանապարհային անվտանգության մյուս խնդիրը կանգնակներն են: Օրվա ընթացքում նույն հասցեում շրջիկ խմբերը լինում են մի քանի անգամ: Աբովյան-Սայաթ Նովա  փողոցների միջբակային տարածքում կանգնակներն արդեն 3-րդ անգամ են դուրս բերվում: 

Երևանի քաղաքապետարանն ամեն օր շարունակելու է հսկողությունը՝ մինչև խնդրի լուծումը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական