Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Մերգելյանի այգու էսքիզների նոր տարբերակները։
«Մերգելյանի այգու էսքիզների նոր տարբերակներում հաշվի է առած արաբկիրցիների կարծիքը:
Այգու վերակառուցման սկզբնապես ներկայացված նախագծերը հավանության չարժանացան բնակիչների կողմից, ինչից հետո ստացած բազմաթիվ մեկնաբանությունները համադրեցինք մեր ունեցած տեսլականի հետ։
Արդյունքում ստացանք կանաչապատ և առանց կրպակների այս տարբերակը»,- գրել է նա։