Երևան

Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով

Նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի արդեն ավարտվել են  նախատեսված 25 հեկտարից մոտ 17-ի աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Կանաչապատ տարածքների  կառուցումը և շարունակական ներդրումները կօգնեն հասնել մեր գլխավոր նպատակին՝ ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր»,- գրել է Ավինյանը։