Երևան

Քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» ծառայության հեռախոսահամարը խափանվել է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» ծառայության 1-05 կարճ հեռախոսահամարը, սպասարկող օպերատորի կապի խափանման պատճառով, չի գործում: 

«Հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։