Երևան

Շենգավիթում բարեկարգ կդառնա ավելի քան 100 բակային տարածք, որից 35-ը՝ այս տարվա ընթացքում. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Շենգավիթում մասնակցել է բարեկարգված բակի բացման։

«Շենգավիթում ներկա էի հերթական բարեկարգ և հարմարավետ բակի բացմանը։

Այն, որ Երևանի բակերը պետք է նախատեսված լինեն բնակիչների համար և ծառայեն նրանց հանգստին ու երեխաների ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք։

Որպես արդյունք՝ միայն Շենգավիթում իրականացվող նախագծերը բարեկարգ կդարձնեն ավելի քան 100 բակային տարածք, որից 35-ը՝ այս տարվա ընթացքում։

Մեր ծրագրի կարևոր նախապայմանը Երևանի համաչափ զարգացման սկզբունքն է, ինչի շնորհիվ՝ Աերացիա թաղամասում ևս բոլոր բակերը շուտով հարմարավետ ու բարեկարգ տեսք կունենան։

Այս տարի 200-ից ավելի ավտոտնակներով փակված անհարմար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով և հարմարավետ պայմաններով։

Բակերի վերանորոգման ծրագիրը մենք շարունակելու ենք և ավարտին հասցնելու, հուսով եմ՝ գալիք հնգամյակում»,- գրել է Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում։