«Արտաշատի խճուղին կկապվի Հյուսիս-Հարավ մայրուղուն. կառուցվում է էստակադա». այս մասին հայտարարել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
Նա նշել է, թե այսպիսով լուծվում է նաև խաչմերուկային խնդիրը. «Կլուծվի վթարավտանգ տարածքի խնդիրը։ Սև կետը կվերացվի»։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս նշել է, որ էստակադայի կառուցմամբ կլուծվի խնդիրը. «Անխափան, համարյա առանց կանգնելու ճանապարհը կշարունակվի մինչև Հյուսիս-Հարավ մայրուղի»։