Երևան

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Մեկնարկել է Երևանի քաղաքապատերանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Մինչև հիմնական օրակարգին անցնելը Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր նշանակման մասին։

Սոնա Թևանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։ 

Նշենք, որ նա իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական։ 

Թևանյանը ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է որպես Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում խորհրդատու, 2008 - 2012 թթ՝. ՀՊՏՀ իրավախորհրդատու, 2007 - 2008 թթ. ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչության փորձագետ։

Սոնա Թևանյանը ԵՊՀ դասախոս է։