Սեպտեմբերից կմեկնարկեն Նոր-Նորքի «Տորք Անգեղ» զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները։ Դրանք նախատեսվում է իրականացնել 2 տարում՝ 2 փուլով։
Ի պատասխան Radar Armenia-ի հարցման՝ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու, և վերջնարդյունքում ինչ տեսք է ունենալու զբոսայգին։
- Բազալտե նոր եզրաքարեր - 3440 գծմ
- Բետոնե գեղարվեստական սալիկներ - 14400 քմ
- Գրանիտե սալիկներ - 2200 քմ
- Տրավետինե սալիկներով ճեմուղի - 8800 քմ
- Ռետինե հատակով խաղահրապարակ - 620 քմ
- Տարածքի կանաչապատում - 24000 քմ
- Նստարան- 160 հատ
- Աղբաման – 160 հատ
- Խաղերի և խաղասարքերի տեղադրում - 2 խաղահրապարակ
Այգին կունենա՝
- Նոր ոռոգման ցանց
- Նոր արտաքին լուսավորության ցանց – 356 հատ լուսատու
- Ծառատունկ - 6000 նոր ծառ
Հայկ Մագոյան