Երևան

«Անցած 5 տարվա ընթացքում Երևանի ընտրողների թիվը նվազել է 25 հազարով». ԿԸՀ նախագահ

«Անցած 5 տարվա ընթացքում Երևանում ընտրողների թիվը նվազել է 25 հազարով։ Սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին ընտրողների թվաքանակը 823․559 է։ Նախորդ ընտրություններում այդ թիվը 848 հազար է եղել»․ Երևանի ավագանու ընտրությունների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա նաև բացատրել է, թե ինչու է այդ թիվը նվազել․ «2021թ. ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրացուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ու ավելի ամիս անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեին: Ենթադրում եմ՝ նրանք այն մարդիկ են, որոնք վաղուց մեկնել են Հայաստանից ու բնակվում են արտերկրում»: