«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Երևանի ծաղկանոցները տրորված տարածքների են վերածվել։
«Ժամերի ընթացքում ծաղկանոցները վերածվել են տրորված տարածքների։ Նման տեսարան է Մաշտոցի պողոտայի բոլոր ծաղկանոցներում։ Ակնհայտ է՝ շների համար նախատեսված կերը լցված է ծաղկանոցների մեջ, որպեսզի կենդանիները մտնեն ծաղկանոցներ եւ փչացնեն դրանք։
Կազմակերպությունը միտում է նկատում նման գոծելաոճում։ Զգուշացնում ենք՝ կազմակերպությունը հետամուտ է լինելու՝ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր կդրսևորեն նման արարք»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։