Հուլիսից մեկնարկել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ մեկ տարում։ Ի պատասխան Radar Armenia-ի հարցմանը՝ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու, և վերջնարդյունքում ինչ տեսք է ունենալու զբոսայգին։
- Բազալտե նոր եզրաքարերը կկազմեն մոտ 3900 գծմ։
- Բետոնե գեղարվեստական սալիկներ՝ մոտ 9200 քմ։
- Գռանիտե սալիկներ՝ մոտ 1700 քմ։
- Այգին կունենա տրավետինե սալիկներով ճեմուղի՝ մոտ 270 քմ մակերեսով։
- Այգում կհիմնվի ռետինե հատակով խաղահրապարակ՝ մոտ 1200 քմ մակերեսով։
- Տարածքը վերստին կանաչապատվում է, կանաչապատ գոտին կընդգրկի մոտ 9000 քմ մակերես։
- Այգում տեղադրվելու են նոր նստարաններ՝ շուրջ 151 հատ։
- Այգում կտեղադրվեն աղբամաններ՝ 77 հատ։
- Այգին կունենա նոր արտաքին լուսավորության ցանց՝ 165 լուսատու։
Այգին կունենա.
- Խաղեր և խաղասարքեր։
- Նոր շատրվաններով ջրային գոտիներ։
- Նոր ոռոգման ցանց։
- Նոր ծառատեսակներ։
Հայկ Մագոյան