Երևան

Կանաչապատ ու բարեկարգ Երևան ունենալու համար ի՞նչ աշխատանքներ են կատարվել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը 2020-2023թթ․ իրականացրել է կանաչ ֆոնդի խնամքի, ոռոգման, մշակման, դենդրոպաթոլոգիական, պահպանության և պաշտպանության աշխատանքներ։ Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 2020-2021 թվականների ընթացքում հիմնականում իրականացվել են փողոցային տնկարկների ծառերի և թփերի լրացման, կենդանի ցանկապատերի հիմնման մասամբ այգիների և պուրակների մասնակի լրացման աշխատանքներ: 

Ստորև ներկայացնում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կատարած աշխատանքը 2022-2023 թվականների ընթացքում։ 

 

Կազմակերպության կողմից իրականացվել են նաև մեծածավալ ծաղկանոցների նախագծման և հիմնման աշխատանքներ Երևանի գրեթե բոլոր շրջաններում:

2023 թվականի ընթացքում Երևանում իրականացվել է կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառաթփատեսակների փոխարինում առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով:

Աշխատանքներ են իրականացվել, մասնավորապես, Մոսկովյան փողոցի՝ Բաղրամյան-Մ. Մաշտոց փողոցների հատվածում, Սայաթ-Նովա պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից Վ. Տերյան փողոցի խաչմերուկի հատված, Կ. Ուլնեցի և Ա. Միկոյան փողոցները մասամբ, իրականացվել են նաև մի շարք փողոցներում նույն բուսատեսակի այլ ծառներով լրացման աշխատանքներ՝ Ազատության պողոտա, Էրեբունի փողոց, Բաղրամյան պողոտա, Սայաթ-Նովա պողոտայի Ֆրանսիայի հրապարակից մինչև Վ. Տերյան փողոցի խաչմերուկի հատվածի միջնաշերտ, Րաֆֆու փողոցի միջնաշերտում:

Հիշեցնենք՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ձևավորվել է 2020 թվականին։

Հայկ Մագոյան