Երևան

Երևանի բյուջեով բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ Երևանում բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են։

«Երևանի բյուջեով բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են։ 
Ինչպես նշեցի երեկ՝ գործակարգավարական նիստի ժամանակ, մենք արդեն իսկ ունենք մեկնարկող պիլոտային ծրագիր՝  բակերի բարեկարգման, ավտոտնակներից ազատման համար։ 
Արդեն իսկ մեկնարկած բարեկարգեւմների շնորհիվ կիրականացվեն աննախադեպ թվով՝ 210 բակային տարածքների վերանորոգման աշխատանքներ։ Կատարվող աշխատանքները Երևանի բակերում հաստատապես կկրեն շարունակական բնույթ»,- այս մասին ասվում է Տիգրան Ավինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կցված է նաև աղյուսակ։