Երևան

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: 

Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել Ավանից: 

Վարչական շրջանն ունի 13 կմ ճանապարհ, գույքագրման արդյունքում նախատեսվում է իրականացնել

  • 5350 քմ փոսալցում,
  • 59050 գծմ ճաքալցում,
  • 85650 գծմ գծանշում,
  • շուրջ 1000 դիտահորերի բարձրացում,
  • 189 նշանների սպասարկում: