Երևան

Երևանում ծառերի բուժման հիմնական գործընթացը կատարվում է գիշերային ժամերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետանից հայտնում են, որ Երևանում ծառերի բուժման հիմնական գործընթացը կատարվում է գիշերային ժամերին։ Բուժանյութը սրսկվում է հատուկ սարքավորմամբ։

«Նախապես մշակված գրաֆիկով քաղաքի բոլոր վարչական շրջաններում հատկապես կենտրոնական փողոցներում իրականացվում են, ինչպես նաև նույնը իրականացնում ենք բակային տարածքներում»,- նշում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Բուժումները կրկնվում են 10- 15 օր հետո, իսկ տեղերը ընտրվում են ըստ առաջնահերթության։