Երևան

Երևանի պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ պոլիկլինիկաներում բնակչության սպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։  

Համակարգերը հաջողությամբ գործում են Կառլեն Եսայանի անվան, Թիվ 8, Թիվ 17, Թիվ 17 (Սարի Թաղ), Թիվ 13, Թիվ 20, Թիվ 16, Արշակունյաց և Թիվ 15 պոլիկլինիկաներում։

Գործընթացը շարունակական բնույթ  է կրելու, և մինչև օգոստոս ամսվա ավարտը սարքերը տեղադրվելու են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր պոլիկլինիկաներում։