Երևան

Կենտրոն վարչական շրջանում մի շարք խնդրահարույց հարցերին տրվել են լուծումներ

Երևանի Կենտրոն վարչական շրջանում իրականացված շրջայցի ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից տրված հանձնարարականների արդյունքում մի շարք խնդրահարույց հարցերին տրվել են լուծումներ:

Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերում, Տիգրան Մեծ 36, 39, 51, Զավարյան 1, 1ա, 2, Նար-Դոս 4, Հերացի 10 և Թաիրով 46 հասցեներում, ըստ անհրաժեշտության, իրականացվել են բարեկարգման, ասֆալտապատման, ծառերի էտման և սրսկման աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ինչպես նաև իրականացավել են խցանված կոյուղագծերի մաքրման և աղբի հեռացման լայնածավալ աշխատանքներ:

«Երքաղլույս» ՓԲԸ կողմից նշված հասցեների որոշ հատվածներում, ըստ անհրաժեշտության, անցկացվել է լուսավորության ցանց, տեղադրվել են նոր լուսատուներ։