Երևան

««Ժոնգ Թոնգ»-ներում վերևից է սառը օդը փչում, դրա համար են բողոքում». Տիգրան Ավինյանը հանձնարարեց լուծումներ գտնել

Հերթական գործակարգավարական նիստի ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներում աշխատում է օդափոխության համակարգը։ 

Ըստ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանի՝ «Ժոնգ Թոնգ»-ներում օդափոխության համակարգը աշխատում է, բայց լինում են բողոքներ ուղևորների կողմից և այդ պատճառով վարորդները չգիտեն միացրաց պահեն, թե անջատեն։

««Ժոնգ Թոնգ»-ներում վերևից է սառը օդը փչում և մարդկանց գլխին։ Դրա համար են մարդիկ բողոքում»,- նշեց Մանուկյանը։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց լուծումներ գտնել այդ խնդրին, քանի որ դժվար է 37 աստիճանում տրանսպորտով երթևեկելը։