Երևան

Նոր Խարբերդում կկառուցվի 57 կմ երկարությամբ ջրագիծ. կլուծվի ջրամատակարարման սահմանափակումների հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Նոր Խարբերդի ջրագծի խնդրին։ Նա հիշեցրեց, որ Նոր Խարբերդում Երևանի քաղաքապետարանն իրականացնում է գազաֆիկացման աշխատանքներ։ Տիգրան Ավինյանը խնդրեց տեղեկավություն տրամադրել ջրագծի հետ կապված, քանի որ դա ոչ քաղաքապետարանն է իրականացնում, ոչ էլ «Վեոլիա ջուր»-ը։

Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանն ասաց, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Նոր Խարբերդ թաղամասում, ներկայումս ջրամատակարարումը իրականացվում է 6-ժամյա գրաֆիկով։ Ըստ նրա՝ թաղամասում տարիների ընթացքում բնակիչների կողմից առանց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի՝ շինարարական աշխատանքներ են արվել՝ կոպտագույն խախտումներով, ինչի հետևանքով դժվարություններ են առաջանում ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված փոփոխություններ կատարելու համար։ «2022 թվականի ընթացքում մեր ընկերության գլխավոր տնօրենի կողմից պատվիրվել է Սիլիկյան, Հաղթանակ և Նոր Խարբերդ թաղամասերի ջրամատակարարման նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերը՝ մոտ 57 կիլոմետր, և հանձնվել է Տրաածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակ՝ ֆինանսավորման դեպքում նշված աշխատանքներն իրականացնելու համար։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում այս շաբաթվանից նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները, իսկ Խարբերդ թաղամասում մեր ունեցած վերջին հանդիպումից հետո հայտնել են, որ աշխատանքները կսկվեն 2024 թվականի մարտ ամսից»։

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հարցը քննարկել են նախարարի հետ, համաֆինանսավորման խնդիր կա. «Համայնքը կհամաֆինանսավորի և կփորձենք այս տարի էլ սկսել այդ աշխատանքները»։

Մանրամասները՝ տեսանյութում