Երևան

Շքեղ ծաղկանոց և ճեմուղի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ որակապես նորովի է ձևավորվել Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքը։

«Նոր ձևավորմամբ շքեղ ծաղկանոց և ճեմուղի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում։ Ձևավորումը կատարվում է նոր մոտեցումներով, ժամանակակից լուծումներով։ Տարածքի ձևավորման համար ընտրվել են մշտադալար և միամյա ծաղկատեսակներ, մշտադալար ծառատեսակներ»,- ասվում է գրառման մեջ։