Արվեստասեր սերունդ կրթելը մեր քաղաքի ու երկրի ապագայի ամուր հիմքերից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր ներկա գտնվեցի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նկարչության և ձեռարվեստի խմբերի «Իմ Երևան» խորագիրը կրող ցուցահանդեսին։ Մեծ հաճույք էր տեսնել մեր տաղանդավոր երեխաների աշխատանքները»։