Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհը տասնամյակներ շարունակ անանցանելի էր, ավտոմեքենաների երթևեկը մշտապես խանգարում էր ազգաբնակչության անցուդարձին:
Անհնարին թվացող և անլուծելի համարվող այս խնդրին տրվեց համապատասխան լուծում։ Ճանապարհի մի մասից տարածք առանձնացնելով՝ կառուցվում է մայթ: Հաղթանակ թաղամաս ձգվող ճանապարհը բարեկարգելով և մայթ առանձնացնելով՝ կբարելավվի և կապահովի թաղամասի բնակիչների անվտանգ անցուդարձը։
Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը և ոլորտի պատասխանատուները ծանոթացել են տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։