Երևան

Ուսումնասիրվել է բարեկարգման ծրագրերով ընթացող աշխատանքների որակը

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային հերթական շրջայցն է իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում:

Ուսումնասիրվել են 2023թ. բարեկարգման ծրագրերով ընթացող աշխատանքների որակը, ժամկետները, տրվել են անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ գործընթացն առավել կանոնակարգված իրականացնելու ուղղությամբ։

Շրջայցի ժամանակ վարչական շրջանի ղեկավարը զրուցել է բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին՝ որոնց լուծման համար տվել է համապատասխան հանձնարարություններ։