Երևանի թենիսի և բադմինթոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև:
Համայնքային կառույցը կահավորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան: Կյանքի կոչված նախագծի շրջանակում մարզադպրոցն այսօր արդեն հնարավորություն ունի ընդունել 600-800 երեխայի: Մարզումներն, ի դեպ, անվճար են:
«Մարզադպրոցների հիմնանորոգումը առանցքային նշանակություն ունի մեզ համար և կկրի շարունակական բնույթ, քանի որ միայն լավ պայմաններում է հնարավոր սպորտաձևերի զարգացումը և մեր երկրում մարզվող, երկիրը ներկայացնող չեմպիոններ ունենալը»,- գրել է Տիգրան Ավինյանը իր «Ֆեյսբուքի» էջում: