Երևան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսված է 220 նստարանների և 110 աղբամանների փոխարինում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2023թ ծրագրով նախատեսված է թվով 220 նստարանների և 110 աղբամանների փոխարինում։

Այս պահին աշխատանքներ են իրականացվում Անդրանիկ-Րաֆֆի փողոցներում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը ծանոթացել է ընթացող աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ։