Երևան

Երևանի քաղաքապետարան զանգահարած որևէ քաղաքացի անպատասխան չի մնացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարան զանգահարած որևէ քաղաքացի անպատասխան չի մնացել  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ «Թեժ գծի» զանգերի սպասարկման և աջակցման բաժինը մասնակի համալրվել է, և նոր աշխատակիցներն առավելագույն կերպով ներգրավված են բաժնի աշխատանքներում, միևնույն ժամանակ, փորձառություն են անցնում զանգերի որակը բարձրացնելու համար։

Տեղեկացրին, որ համալրման երկրորդ փուլը կլինի օգոստոսին և առաջիկա ամիսներին կլինի թե՛ զանգերի քանակի, թե՛ որակի բարձր ցուցանիշ, ինչը մշտական բնույթ կկրի։ 

«Սույն թվականի հուլիսի 13, 14, 15 և 16-ին բաժինն ապահովել է 100% սպասարկում։ Երևանի քաղաքապետարան զանգահարած որևէ քաղաքացի անպատասխան չի մնացել։ Վստահ եմ, որ բաժնի աշխատակիցները պահելու են այս ցուցասնիշը հատկապես նոր համալրումից հետո»,- հայտնեց Լիլիթ Յավրյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ իրապես տեսանելի է տեմպը. 18%-ից հասնել 90-%ի՝ մեծ ցուցանիշ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական