Երևան

Հուսով եմ՝ վաղ թե ուշ մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարմարավետ ավտոբուսներ. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուսով եմ՝ վաղ թե ուշ մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարմարավետ ավտոբուսներ. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ներկայումս իրականացվում է Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխությունների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում։ Այս փողոցը նախատեսված է նշված հատվածով 21 երթուղիների սպասարկմամբ և ինտենսիվությամաբ». այս մասին այսօր գործակարգավարական նիստում հայտարարեց Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ 

Ըստ Հարությունյանի՝ առաջիկա շաբաթներին կմշակվի տվյալ հատվածով անցնող երթևեկության սխեման, կսկսեն իրականացվել գծանշման աշխատանքներ և համապատասխան կահավորումը՝ ճանապարհային նշաններով։

«Հասարակական տրանսպորտին տալիս ենք առավելություն մարդատար մյուս ավտոմեքենաների նկատմամբ։ Սա է այն ճանապարհը, որով պետք է հասարակական տրանսպորտը զարգանա։ Տրանսպորտը պետք է լինի ամենաարագ տեղաշարժվողը։ Հուսով եմ՝ շատերս շատ շուտով մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարմարավետ և առանձնացված գծերով երթևեկող, օնլայն վճարումներ ընդունող ավտոբուսներ»,- ավելացրեց Տիգրան Ավինյանը։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական