Երևան

«Ի՞նչ անենք, որ 7.2 %-ով պակաս տրանսպորտ դուրս չգա». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին, որ, ըստ տոկոսային հարաբերակցության, պլանավորված ավտոտրանսպորտային միջոցների քանակը փաստացի երթուղիներ դուրս եկած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ կազմում է 7.2 % պակաս։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով 7.2% ցուցանիշին, նշեց, որ պարբերաբար այս թվի շրջանակում են պտտվում։ «Ինչ անենք, որ այս 7.2 % թիվը նվազի, այսինքն 7.2 % պակաս դուրս չգա։ Ի՞նչ է պետք դրա համար»։

Երևանի փոխքաղաքապետին զեկուցեցին, որ վարորդների հավաքագրում են անում, ինչպես նաև նշեցին, որ ծանրաբեռնվածություն ունեն օգոստոսի 1-ից նոր երթուղիներ դուրս գալու հետ կապված։ Վստահեցրեցին, որ վարորդների կազմը համալրելուց հետո 7.2 %-ը կնվազի։

Մանրամասները՝ տեսանյութում